Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպան Ալեքսանդրա Քոուլը հայերենով շնորհավորական տեսաուղերձ է հղել Ամանորի կապակցությամբ։ «Մեծ Բրիտանիան աշխատում է Հայաստանի կառավարության հետ՝ օգնելու պատրաստվել հաջորդ տարվա կարևոր իրադարձություններին՝ ներառյալ Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպումը, խորհրդարանական ընտրությունները և COP17-ը»,- տեսաուղերձում մասնավորապես ասել է Քոուլը։               
 

Քվեարկություն՝ «Հանդիսատեսիհամակրանք» մրցանակի համար

Քվեարկություն՝ «Հանդիսատեսիհամակրանք» մրցանակի համար
13.06.2016 | 14:10

Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի պաշտոնական կայքում (http://www.akhic.am/participants) անցկացվում է առցանց քվեարկություն՝ «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում մրցանակ շնորհելու համար։

Այս անվանակարգում քվեարկությունն անցկացվում է մրցույթի եզրափակիչ՝ երկրորդ փուլ անցած չորս դիրիժորների միջև՝ Բուն Հուա Լիեն (Սինգապուր), Տոսիֆումի Կանաի (Ճապոնիա), Միրան Վոպոտիչ (Խորվաթիա), Ջուն-Սան Պարկ (Հարավային Կորեա/Գերմանիա):

Քվեարկության արդյունքները կամփոփվեն հունիսի 14-ին՝ խաչատրյանական մրցույթի փակման հանդիսավոր արարողության ընթացքում։

Դիտվել է՝ 722

Մեկնաբանություններ